ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

28/01/2014


ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Պարոդիա

Ժամանակակից հայ արձակն ունի մի հիմնական մոտեցում՝ դա խղճահարություն առաջացնելով մարդկանց լացացնելն է։ Թեման ինչ-որ գյուղաքաղաք է կամ լքված տուն։ Հերոսներներն են տատը, պապը, հայրը եւ իհարկե՝ հիվանդ քույրը (նա պիտի միշտ լինի ու միշտ մեռնի)։

Վերնագիրը կարող է ասենք լինել ՄԱՀԸ, ՊԱՊԸ կամ թեկուզ ՀԱՅԸ

Ես զգում էի ու հիշատակի մերկությունն եւ փախուստի կարկամությամբ անհիշատակ կորցրած փռվեցի տատուս հնամաշ գորգին, որ նա փռում էր, երբ պապս երդիկից նայում էր դուրս, հիվանդ քրոջս, որը մեռնում էր ու ես տեսնում էի նրա հեռացող ու համարյա անշունչ թիակներին թափված մազերը՝ զգուշորեն աշխատելով չդիպչել հոգու թաղանթներին, քանի որ Հայը քնած չէր նրա ներսում։  Մղձավանջն ավելի գունեղ էր պտտվում, ու քեռուս  նաև թվում էր, թե նախկին խարխուլ տան տեղում է, այն էլ այն հոգեկան տվայտանքների ակնթարթներին, երբ  պապս նայում էր մահարձաններին., իսկ նրա միջի Հայի անբիբ կիսանդրիները հպարտ էին երևում։  Հույսի ներքո վառ երանգներով փայլատակող, անմիտ ինքնավստահությամբ սեփական ստվերը արհամարհող կովը դեռ չգիտի, որ տատս իրեն կթելու փոխարեն ուզում է մի լավ գզել։ Բայց պապս կուրությունից հեւում էր, քանի որ խլացած  հայրը որոշել է համրության մատնել հետագա բոլոր լուսաբացները, իսկ Հայն ու քեռիս՝ կտրել իր կուրության և լուսաբացների թելը: Ավելի ընկղմվել  խավարում` մահվան հառաչանքներից անդին, որը հիվանդ քույրս էր արձակում, մեռնելուց առաջ…Բայց հանկարծ անձկությունը լցվեց թևաբախումների ձայնով, որ հայրը չի լսում, բայց նայում է տղային փոշու լուսավոր ամպի մեջ`քրոջ ու տատի ու կովի ու երդիկի hետևից վազելիս:

Էս է ամբողջը…

Հալալ ա, հալալ, դուք եք, ձեր կովը ու ձեր երդիկը… Դրանից հեռու գնաք՝ տեղում կմեռնեք…

 Պարոդիան գրեց Վահրամ Սահակյանը