ՏԵՍԱՆՅՈՒԹ «ՈԶՆԻՆԵՐ 25»

19/10/2013


ՏԵՍԱՆՅՈՒԹ «ՈԶՆԻՆԵՐ 25»

Հոկտեմբերի վերջերին կարտադրվի «ՈԶՆԻՆԵՐ 20 ԱՄՅԱԿ» նոր DVD-հավաքածոն։

 

DVD-ն հոբելյանական է եւ այն կատադրվի միայն 100 օրինակով, ոչ ավել, ոչ պակաս։ Խանութներում չի վաճառվի, կտրվի առձեռն՝ ցանկացողին։

Ցանկացողները այԺմվանից պետք է գրեն dvd@vahramsahakyan.com հասցեին՝ ուղղակի նշելով, որ ցանկանում են ձեռք բերել այն։ Մենք նրանց կտեղեկացնենք ամեն ինչ՝ գինը, դուրս գալու Ժամկետը, վաճառահանման եղանակը եւ կգրենք հեռախոսահամար։

Գրեք, քանի որ ենք ուզում այնպես լինի, որ իսկական գնահատողներին DVD չհասնի։ (Հղումով կիսվեք ձեր ծանոթների հետ)։

«ՈԶՆԻՆԵՐ 20 ԱՄՅԱԿ» նոր DVD-իի տեւողությունն է 1 Ժամ 45 րոպե։

Հավաքված են արխիվային հատվածներ՝ տարբեր Ժամանակահատվածների ՈԶՆԻՆԵՐ-ի ֆիլմերից։

Հատվածները հավաքեց եւ մոնտաԺել է Վահրամ Սահակյանը։

Մասնակիցներ՝  ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՄԻՆԱՍՅԱՆ, ՄԵԼԻՔ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ, ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ եւ այլոք։