«Գենդերիկի երազը» – ՔՐԻՍՏ ՄԱՆԱՐՅԱՆ

30/08/2013


«Գենդերիկի երազը» – ՔՐԻՍՏ ՄԱՆԱՐՅԱՆ

ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

 -Զառա, ես քեզ սիրում եմ:

-Գլուխդ պատովն ես տալիս, արա:

– …Բայց ինչի՞…

– Որովհետև ես էրեկվանից ոչ թե Զառան եմ, այլ` Զարեն:

– Հաստա՞տ…բա հիմա ինչ՞ պիտի անենք…

– Ասեմ: Գնա դառի Տիգրանուհի, Տիգրան ջան: Տնից մեկը պիտի տղամարդ լինի: 

 

ՀԱՋՈՐԴ ՕՐԸ

– Բարեւ, Զարեհ, Տիգրանուհին ա…

– Բարլուս։ Էս ինչ էլ լավ ծիծկներ ես դրել։ Չնայած իմ համար մեկ ա…

-Քո համար մեկ ա, բայց պիտի էրեխեքին կաթ տա՞մ, թե՞ չէ, այ հայրական սիրտ չունեցող արջ։

 

«ՀԱՋՈՐԴ ՕՐԸ» ավելացրեց Վահրամ Սահակյանը

 

Գենդերիկի ԵՐԱԶԱՀԱՆ

 

Երազում էշ տեսնել – հարաբերվելու ես

Երազում ձի տեսնել – փոխհարաբերվելու ես

Երազում մեքենա տեսնել – հարստանալու ես /հարաբերվելու ես հարուստի հետ/

Երազում բժիշկ տեսնել – “ընկնելու ես” /հարաբերվելու հետևանքով/

Երազում դեպուտատ տեսնել – հարաբերացնելու են ու փոխհարաբերացնեն մի այլ ձևի, աչքդ լուս

Երազում սատանա տեսնել – հըլը հարաբերվում ես

Երազում տերտեր տեսնել – չկպավ, ապեր…

Երազում համբուրվել – բայց կարող ա կպնի

Երազում երթուղայինի վարորդ տեսնել – գինդ ընկնելու ա

Երազում ադրբեջանցի տեսնել – հարաբերվելու ես սապոնով

Երազում հանրահավաք տեսնել – փախհարաբերվելու ես ընդդիմության  հետ, զգույշ էղի` գցող են

Երազում օլիգարխ տեսնել – հարաբերվելու ես իշխանական թևի հետ, համենայն դեպս լողացի

Երազում տեսնել Աշոտյանին – հարամ ըլնի ըտենց հարաբերվելը