Տարբեր գործեր, հեքիաթներ

08/08/2013


Տարբեր գործեր, հեքիաթներ

ԳԵՆԴԵՐԻԿ ԲՈՅԿՈՏԻԿԸ

Լինում են չեն լինում` ավանդական սեռական կողմնորոշման մի պապիկ ու տատիկ են լինում: Այսինքն` նորմալ մարդիկ են լինում: Թեև վաղուց արդեն մոռացած են լինում, թե ինչ բան է սեռական ամենինչը, բայց հոգու խորքում մեկ է` ավանդական են լինում ոտքից գլուխ: Բայց արի ու տես, որ եվրոպական դեմոկրատիկ աստվածիկը նայում է նրանց խաղաղ կյանքին, նախանձից մեռնում է և պապիկ-տատիկին ուղարկում է մի կիսատ-պռատ արարածիկ` գենդերիկ – բոյկոտիկին: գենդերիկ-բոյկոտիկն ինքն էլ կարգին չի իմանում, թե ինչ սեռի է, ոչ այն է` տրանսվեստիկ է, ոչ այն է` հերմոֆրոդիկ է, ոչ այն է` պեդերաստիկ է, մի խոսքով` ան – ռ, անգլուխ արարածիկ է: Շատ են դարդ անում պապիկն ու տատիկը, անընդհատ փորձում են հասկանալ, թե եվրոպական դեմոկրատիկ աստվածիկն ինչու՞ է իրենց նման դաժան ձևով պատժել, բայց քանի որ անհրաժեշտ ու մոդայիկ երևակայություն չեն ունենում` այդպես էլ չեն կարողանում ըմբռնումով մոտենալ իրենց ոչ ավանդական թոռնիկին: Պապիկը նրան ասում է,-

– Այ գենդերիկ բոյկոտիկ, այ գրողի տարած, վեր կաց` գնա դպրոց:

Բայց գենդերիկ-բոյկոտիկն ամբարտավան, ճղճղան ձայնով ասում է,-

–       Չեմ գնա ես դպրոց, ես հո ապուշ չե՞մ, որ սովորեմ:

Տատիկն ասում է,-

–       գենդերիկ ջան, բալիկ ջան, գնա ցախը կոտրատի, կրակ անեմ` ավանդական դոլմայիկ էփեմ` ուտես…

“Ավանդական” բառից գենդերիկ-բոյկոտիկը վատանում է, ճնշումը բարձրանում է ու նա իրեն պատեպատ տալով, ոտքերը գետին խփելով, պեդերաստիկի լաչառ ձայնով սկսում է ճղճղալ,-

–       Ես ավանդական ոչինչ չեմ ուզու~մ…ավանդականից սիրտս խառնում ա~:

–       Բա դու ի՞նչ ես ուզում, այ գենդերի վաստակ- շվարած հարցնում են պապիկն ու տատիկը:

Գենդերիկ բոյկոտիկը կնավարի ժպտում է, թարթում է երկար, քսված թարթիչները, քշտում է չալպտուրիկ, քրդի յուբկաներն ու բառերը ձգելով ասում է,-

–       Ես ուզում եմ գնա~լ գեյ-պառադիկի~…

–       Տո հորդ քյալլեն, օղրաշ լակոտ…,- կատաղում է ավանդական պապիկն ու ձեռքի տակ եղածը շպրտում է ոչ ավանդական թոռնիկի վրա:

Ու այպես` ամեն օր: Այս արանքում ավանդական պապիկին մի չորս անգամ ինֆարկտիկ է խփում, մի ութ անգամ` ինսուլտիկ, նա գամվում է անկողնին, իսկ գենդերիկ-բոյկոտիկը հավաքում է իր քրդի յուբկաները, քսվել-մսվելու պարագաները, ականջօղերն ու ճամփա է ընկնում գեյ-պառադիկ փնտրելու: ՈՒ ճամփին զզվելի ձայնով երգում է,-

գենդերիկն եմ, բոյկոտիկն եմ,

անհայտ բ – -ի լակոտիկն եմ`

պապիկից եմ ես փախել,

տատիկից եմ ես փախել,

դպրոցից եմ ես փախել,

բանակից եմ ես փախել,

վաբշե թոկից եմ փախել,

գնամ, դառնամ մեր գեղից`

գեյ պառադի մասնակից…

Շատ է գնում թե քիչ` հանդիպում է ոստիկանիկին: Ոստիկանիկը սուլում է ու մոտենալով` պատիվ է տալիս: Ապա ոստիկանական խիստ ձայնով հարցնում է,-

–       Քաղաքացի, Դուք ո՞վ եք, կներկայանա՞ք:

–       Ես քաղաքացի չեմ, ես չտես գեղացի եմ,- հպարտ-հպարտ պատասխանում է գենդերիկ-բոյկոտիկը,- Ի՞նչ ես ուզում ինձնից:

–       Փաստաթուղթ,- պատասխանում է ոստիկանիկը,- Որ իմանամ վաբշե դու ով ես:

–       Փաստաթղթիկ ես չունեմ,- քիթը վեր է ցցում գենդերիկ բոյկոտիկը,- Էտի ընձի հարուր տարի պետք չի:

–       Դե ուրեմն` հետևեք ինձ,- մռայլվում է ոստիկանիկը:

–       Էդ էր պակաս,- լաչառանում է գենդերիկ-բոյկոտիկը, – Գնա էնյան: Խի՞ պտի ես քեզ հետևեմ:

–       Հեսա վզակոթիկիդ կուտես` կիմանաս,- ավելի է բարկանում ոստիկանիկը:

Բայց այստեղ գենդերիկ բոյկոտիկն իր գենդերային ձայնով սկսում է գոռգոռալ, որ մարդ հավաքի շուրջը,-

–       գենդերիկներին խփում ե~ն, հասե~ք, մեզ բան են ասու~մ…

Ոստիկանիկն անմիջապես զգաստանում է, գցում-բռնում է ու քթի տակ մրթմրթում է,-

–       Պաշոլդ քաշի, արա ես, աղջի ես` էս միտինգիկ ե՞ս սարքում գլխիս…դավայ, ռադ ըլի…տեղով լրբի շառ ա…

–       Այ տե~նց,- ուրախանում է գենդերիկ-բոյկոտիկն ու շարունակում է իր ճամփան, ուրախ երգելով,-

“գենդերիկն եմ, բոյկոտիկն եմ,

անհայտ բ – -ի լակոտիկն եմ`

պապիկից եմ ես փախել,

տատիկից եմ ես փախել,

դպրոցից եմ ես փախել,

բանակից եմ ես փախել,

ոստիկանից եմ փախել,

համ էլ` թոկից եմ փախել,

գնամ, դառնամ մեր գեղից`

գեյ պառադի մասնակից…”

Շարունակում է թափառել ու հիմա էլ հանդիպում է հարկայինիկին:

–       Բար լու~ս,- ասում է հարկայինիկը, – էս աչքիս` անհայտ ձեռներեցությամբ ես զբաղվում, հա՞…ՍՊԸ ունե՞ս…

–       Անհայտ ձեռներեցությամբ չեմ զբաղվում` ակնհայտ ձեռնաշարժությամբ եմ զբաղվում,- ուղղում է նրան գենդերիկ բոյկոտիկը,- Քու՞ ուզածն ինչ ա…

–       Ինչով ուզում ես` զբաղվի: Բայց պտի մուծվես,- ձեռքերն է շփում հարկայինիկը,- Տակ շտո` ֆռռա, տղա ջան:

–       Բայց քեզ ով ասե՞ց, որ ես տղա եմ, կյանք,- նեղանում է գենդերիկ-բոյկոտիկը,- Թե աչքիդ բան-ման ա էրևում` գնա աչքի բժշկի, ջիգյար:

–       Չես մուծվու՞մ,- կատաղում է հարկայինիկը,- Հեսա վզիդ կդնեմ հարկային բեռը…

–       Վա~խ, դիր կյանք,- ուրախանում է գենդերիկ բոյկոտիկը,- Կգա՞ս միասին գնանք գեյ-պառադիկի` համապատասխան հոդվածի ծնունդն ենք նշում…

–       Փախար ստուց,- զզվանքով բղավում է հարկայինիկը,- Ով ինչ ուզում` անում ա ու հետն էլ ոչ մի կապեկ չի մուծվում…համ էլ ես գեյի տված փող չեմ վերցնի` թասիբ կա, բան կա…ցվրվի` մեկ էլ աչքիս չերևաս…

–       Աչքիդ ա էրևում, որ էլ աչքիդ չեմ էրևա,- մեծամտավարի պատասխանում է գենդերիկ-բոյկոտիկն ու շարունակում է ճամփան,- Բայ-բայ, կյանքուլ…

ՈՒ նոից երգում է,-

“գենդերիկն եմ, բոյկոտիկն եմ,

անհայտ բ – -ի լակոտիկն եմ`

պապիկից եմ ես փախել,

տատիկից եմ ես փախել,

դպրոցից եմ ես փախել,

բանակից եմ ես փախել,

ոստիկանից եմ փախել,

հարկայինից եմ փախել,

համ էլ` թոկից եմ փախել,

գնամ, դառնամ մեր գեղից`

գեյ պառադի մասնակից…”

Շարունակում է թափառել ու հանդիպում է լրտեսիկին:

–       Հա~յ,- ասում է լրտեսիկը,- Հաու ար յու, գենդերիկ, հո բան-ման ասող չկա՞:

–       Չէ հա,- պարծենում է գենդերիկ-բոյկոտիկը,- Ո՞վ կարա ինձ բան ասի` համապատասախն հոդվածը հետս ա:

–       Վերի գու~դ,- ուրախանում է լրտեսիկը,- Բա ու՞ր ես գնում:

–       Գնում եմ գեյ-պառադիկի:

–       Ավելի վերի գու~դ,- հրճվում է լրտեսիկը,- Փողի-մողի կարիք չունե՞ս:

–       Խի չունե՞մ որ,- պատասխանում է գենդերիկ-բոյկոտիկը,- Պամադա-մամադա պտի առնեմ, տրանսվեստիկական լիֆչիկնե~ր…էդ սաղ բեսամթ թանկ ա:

–       Օ քեյ,- ասում է լրտեսիկը,- Գնա մի հատ լա~վ, շուխուռով-մուխուռով գեյ-պառադիկ արա, քաղաքը խառնի իրար, սադրի-մադրի, բոյկոտի-մոյկոտի` փողը պրոբլեմ չի: Կնստացնեմ քարտիդ վրա:

–       Էղած ա, կյանք,- ուրախանում է գենդերիկ-բոյկոտիկը,- Բա դու չես գալու՞ մեր գեյ-պառադիկին…

–       Նո, դառլինգ,- պատասխանում է լրտեսիկը,- Ես դեռ լիքը հարամություններ ունեմ անելու: Բայց եթե շուտ պրծա` գեյ-պառադիկի վախտ կհանդիպենք, օքե՞յ:

–       Օ քե~յ: Բա դու ի՞նչ շորերով կլինես, որ քեզ ճանաչեմ, կյանք,- հարցնում է գենդերիկ-բոյկոտիկը:

–       Ես կլինեմ սադո-մազոխիստիկի կաշվի տռուսիկով,- պատասխանում է լրտեսիկը,- Վրայից էլ` լիքը ցեփեր ու ժինջիլներ…

–       Վա~խ,- պատկերացնում է գենդերիկ-բոյկոտիկը,-Մի այլ ձևի դզե~ց…դե նայի` չուշանաս, կյանքուլ: Սի յու~…

–       Սի յու թու~…

Գենդերիկ-բոյկոտիկն ավելի լավ տրամադրությամբ շարունակում է քայլել ու հետն էլ բաղաձայն երգում է,-

“գենդերիկն եմ, բոյկոտիկն եմ,

անհայտ բ – -ի լակոտիկն եմ`

պապիկից եմ ես փախել,

տատիկից եմ ես փախել,

դպրոցից եմ ես փախել,

բանակից եմ ես փախել,

ոստիկանից եմ փախել,

հարկայինից եմ փախել,

համ էլ` թոկից եմ փախել,

ա~խ իմ սիրուն լրտեսիկ`

մի քիչ փող ինձ տնտեսի,

գնամ, դառնամ մեր գեղից`

գեյ պառադի մասնակից…”

Մի քիչ էլ որ գնում է` հանդիպում է բակում նստած Քյարթուիկին: Քյարթուիկը լոմով եղունգների տակն է մաքրում ու հետն էլ քթի տակ ռաբիզիկ է շվշվացնում:

– Ի՞… ս’ո՞վ ա էս չուչելը,- գլուխը բարձրացնելով ասում է Քյարթուիկը,- Հըլը ստեղ արի, այ պիտուխ:

– Բայց խի եմ պիտու՞խ որ, կյանք,- փորձում է զարմացած ձևանալ գենդերիկ-բոյկոտիկը,- Համ էլ էս ինչ սիրուն պռիչոսկա ունե~ս…կարա՞նք գեյ պառադիկի տեղը հանդիպենք, ազիզ…

– Վախ հո~րս արև,- սպառնալից վեր է թռչում Քյարթուիկն ու շվցնում է բիսեդկի կողմը,- Ախպերությու~ն, հըլը էկեք, հըլը էս կյանքի խզբզանքին նայեք…

Ու անմիջապես, բլոթը կիսատ թողնելով հայտնվում են մի տաս-տասնհինգ քյարթուիկներ` յուրաքանչյուրն իր անհատական օգտագործման լոմիկով,-

–       Ասա, իմ ախպեր` ի՞նչ ա ըլե…

–       Ախպեր, էս թրաշած ոտերով ճիպիզնյակը ոնց որ տեղը չի բերում էս ում հայաթն ա, ով ա դեմը` անջաղ լեզվին ա տալի…

–       Իյա~,- բորբոքվում են քյարթուիկներն ու շրջապատում են գենդերիկ-բոյկոտիկին,- Աղջի, դու վաբշե ու՞րդու աղջի ես, խաբար կա՞ վրեդ, որ սատանի մայլում ես խաղեր տալի…

–       Ինձ մեկ ա, թե ես ում մայլում եմ խաղեր տալի,- վախեցած հետ հետ է գնում գենդերիկ-բոյկոտիկը,- Համապատասխան հոդվածը հետս ա, մի մոռացեք…

–       Ո~ոոով…,- հարցնում են քյարթուիկները, – Էսի լրիվ տարած ա…լսի, այ պիտուխ, էդ համապատասխան հոդվածդ չորս տակ կծալես ու կկոխես համապատասխան տեղդ, ըլա՞վ…դավայ ստուց, վազելով: Թե չէ թրաշած ոտներդ կկոդրենք, հասկցա՞ր…ու քրերիդ էլ կասես` իրանց էլ, էդ հոդվածիդ էլ, էդ հոդվածդ հորինողի էլ մայրիկները – – – – – – – – – – – – – – -, ըլաաաա՞վ

–       Ձեր ասելով չի` էսի դեմոկրատական երկիր ա` ինչ կուզեմ` կանեմ…

–       Ապե, մաշնիդ մուզիկան քոքի: Պսկո, թռար աթանդա կայնար…

Շարունակությունն իմաստ չունի ներկայացնել, որովհետև գենդերիկ-բոյկոտիկն այդ օրվանից հետո մի չորս ամիս պառկում է վերակենդանացման բաժանմունքում, մինչև որ մի կերպ նորից սովորում է թրաշած ոտքերը քարշ տալ ու այլևս լույսով երբեք քաղաք դուրս չի գալիս: Միայն երբ մութն ընկնում է` թափառում է սադերում ու իր նման գենդերիկ-տրանսվեստիկների հետ ախուվախ է անում, հիշելով այն լավ օրերը, երբ համապատասխան հոդվածը դեռ ուժի մեջ էր ու ամեն անգամ հոգոց հանելով` մտքում անիծում է խաբլան լրտեսիկին, որը ոչ մի անգամ իրեն տեսակցության չեկավ հիվանդանոց ու այդպես էլ ոչ մի կոպեկ չվճարեց…

Երկնքից երեք ֆեյխուա են ընկնում…գենդերիկ-բոյկոտիկի հեքիաթի վերջում զաթի ըտենց մի ապուշ բան պիտի ընկներ, էլի…

 ՓԱՐՔԻՆԳ ՍԻԹԻ

Կարմիր կավիճ վերցրեցի,

Բակում լավ տեղ ընտրեցի,

Կլոր շրջան գծեցի,

“Փարքինգ Սիթի” կոչեցի:

 

Ով որ մտավ իմ տարածք`

Հազար դրամ կտա վարձք,

Ով որ վարձը ուշացրեց`

Ինքը իր գլխին սարքեց:

 

Մարդիկ – – – ի են քաշվում,

Իսկ ես փողերն եմ հաշվում…

Ի՞նչ օգտակար ես դու, ջա՜ն,

Կախարդական իմ շրջան…

ՔՐԻՍՏ ՄԱՆԱՐՅԱՆ