ԿՅԱՆՔԻ ԴԱՍԵՐ ԼՈՍ ԱՆՋԵԼՈՍՈՒՄ

19/07/2013


 

ՈՒՍՈՒՑԻՉ – Նստի։ Well. Ուրեմն։ Էրեկ մենք անցանք, թե ինչ կարեւոր բառեր են անհրաժեշտ Լոս Անջելոսում ապրելու համար։ Կրկնենք։

ԱՇԱԿԵՐՏ – Կրկնենք։

ՈՒՍՈՒՑԻՉ – Տղա ջան։ Էսօր մեր վարջին դասն ա, ուշադիր էղի։ Որո՞նք են առաջին առաջնային, կարեւոր, ինփորթանթ վեց բառերը, որոնք ան-պայման պետք կգան Հայաստանից նոր Լոս Անջելոս ժամանած մարդուն։

ԱՇԱԿԵՐՏ – Որո՞նք են առաջին  վեց  բառերը, որոնք անպայման պետք կգան նոր Հայաստանից Լոս Անջելոս ժամանած մարդուն…

ՈՒՍՈՒՑԻՉ – Երեկ ենք անցել, yesterday…

ԱՇԱԿԵՐՏ – Ի՞նչ… Հա, բառերը… Ըըը… Հա, հիշեցի… Փըլիս։

ՈՒՍՈՒՑԻՉ – Very good, իսկ ինչ ա նշանակում փըլի՞ս։

ԱՇԱԿԵՐՏ – Ինչ ա նշանակում։

ՈՒՍՈՒՑԻՉ – Ի՞նչ ա անում փըլիսը…

ԱՇԱԿԵՐՏ – Փըլիսը…  Փըլիսը բռնում ա…

ՈՒՍՈՒՑԻՉ – Էքզաքթլի, բռնում ա։ Ում ա բռնո՞ւմ…

ԱՌԱ – Ո՞նց… Էլ ո՞ւմ պիտ բռնի, մեզ ա բռնում, խեղճ ու կրակ հայերիս։

ՈՒՍՈՒՑԻՉ – Շատ լավ… Ու, ասենք քեզ փոլիսը բռնեց… Ի՞նչ պտի չասես էդ ժամանակ։

ԱՇԱԿԵՐՏ – Ինչ պտի չասե՞մ… Հա, պտի չասեմ, որ մենք, հայերս, խեղճ ու կրակ ժողովուրդ ենք…

ՈՒՍՈՒՑԻՉ – Very good, դե հիմա անգլերեն ասա, թե ոնց պտի չասես դա… Չնայած դու կարաս ինձ հարցնես, որ եթե պիտի չասես՝ ինչի՞ ասես, բայց այնուամենայնիվ ասա, թե ոնց պիտի ասես է՛ն, որը պիտի չասես։

ԱՇԱԿԵՐՏ – «Մենք հայերս խեղճ ու կրակ ժողովուրդ ենք»-ը՞…

ՈՒՍՈՒՑԻՉ – Yes.

ԱՇԱԿԵՐՏ – We Armenians… Ըըըը……

ՈՒՍՈՒՑԻՉ – Փու…

ԱՇԱԿԵՐՏ – Հա՝ Փու…poor and fire people…

ՈՒՍՈՒՑԻՉ – Այո, փուր անդ ֆայր փիփըլ, խեղճ ու կրակ ժողովուրդ ենք։ Վերի նայս։ Էդ պտի չասես ուրեմն։ It is not necessary to tell it.

ԱՇԱԿԵՐՏ – Հասկացա… Բա ի՞նչ պտի ասեմ։

ՈՒՍՈՒՑԻՉ – Ամեն ինչ, բացի դրանից։ Կարաս ասես՝ Օ մայ գադ, կարաս ասես՝ Ջիզիզ… Հասկացա՞ր… Ասա։

ԱՇԱԿԵՐՏ – Օ մայ գադ… Ջիզըզ…

ՈՒՍՈՒՑԻՉ – Հավեսով մի հատ։ Again

ԱՇԱԿԵՐՏ – Օ մա՜յ գա.՜դ… Ջի՜զըզ…

ՈՒՍՈՒՑԻՉ – Վերի նայս

ԱՇԱԿԵՐՏ – Մի բան չհասկացա, թիչըր, օ մայ գադը ինչո՞վ ա տարբերվում Ջիզըզից…

ՈՒՍՈՒՑԻՉ – Ըըը… Գադը՝ նշանակում ա Աստված… OK?

ԱՇԱԿԵՐՏ – OK, իսկ Ջիզըզն ո՞վ ա էդ դեպքում…

ՈՒՍՈՒՑԻՉ – Ըըը… Բարդ հարց տվիր։ Վերի դիֆիքըլ քուեշչըն տվիր դու ինձ։ Ուրեմն… Որն ա Օ մայ գադի ու Ջիզըզը տարբերությունը։ Վհատս դը դիֆերենտ թու ը օ մայ գադ անդ Ջիզըզ… Լսի ստեղ։ Listen here. Գադը՝ դա հայրն ա, ֆադըր, Ջիզըզն էլ՝ որդին ա… Son.

ԱՇԱԿԵՐՏ – Հա, բայց ստե, Լոսում, ո՞րն ա իրանցից Աստված։

ՈՒՍՈՒՑԻՉ – Գադը Աստվածն ա, արա,  Ջիզըզն էլ որ մեծանա՝ ինքն էլ կդա-ռնա Աստված։

ԱՇԱԿԵՐՏ – OK, թիչըր, մերսի։

ՈՒՍՈՒՑԻՉ – Տղա ջան, ստեղ հայերեն չեն խոսում, ի՞նչ մերսի… Պիտի ասես Թէնկս։

ԱՇԱԿԵՐՏ – Պտի ասեմ Թէնկս։

ՈՒՍՈՒՑԻՉ – Դե ասա…

ԱՇԱԿԵՐՏ – Այ վոնթ դը գըրլ…

ՈՒՍՈՒՑԻՉ – Այսինքն…

ԱՇԱԿԵՐՏ – Աղջիկ եմ ուզում։

ՈՒՍՈՒՑԻՉ – Ի՞նչ իմաստով

ԱՇԱԿԵՐՏ – Բոլոր իմաստներով։

ՈՒՍՈՒՑԻՉ – OK, սովորում ենք դա, ասենք, For example, դու աղջիկ ես ուզում…

ԱՇԱԿԵՐՏ – For example չէ է՜, նաղդ ուզում եմ… Նաղդը ո՞նց ասեմ…

ՈՒՍՈՒՑԻՉ – … Ըըը… Չկա ստեղ ըտենց բառ, ստեղ նաղդով չեն գործ չեն անում, ստեղ սաղ АТМ քարթեր են… Էնի վէյ, ok,  ասենք դու ուզում ես ամուսնանաս մի լավ, մաքուր հայ աղջկա հետ։

ԱՇԱԿԵՐՏ – Բայց ինչի՞ հայ… why?

ՈՒՍՈՒՑԻՉ – Ի՞նչը…

ԱՇԱԿԵՐՏ – Ասում եմ՝ ինչի հատկապես հայ… Կարող ա ես ճապոնացի աղջիկ եմ ուզում, իրավունք չունե՞մ, խեղճ ու կրակ ժողովրդի զավակ եմ, սիրտս մի բան ա ուզում, շատ ա՞, էդ ինչի՞…

ՈՒՍՈՒՑԻՉ – OK, OK. ճապոնացի, բայց օջախի աղջիկ, չէ՞…

ԱՇԱԿԵՐՏ – Հա, ճապոնացի, մեջքին էլ գրած Մադե ին Ջափան։ Ընենց չինական տուֆտություն չլի, էլի…

ՈՒՍՈՒՑԻՉ – Նախ գնում ես իրա ծնողների տուն…

ԱՇԱԿԵՐՏ – Բայց why, խի՞, չեմ կարա՞ փողոցում ծանոթանամ… ին դը սթրիթ… Թիչըր…

ՈՒՍՈՒՑԻՉ – Նո, նո, ասում ես ճապոնացի, բա որ  հերը Յակուձա ըլնի, հետո գա քեզ խփի, որքանո՞վ սիրուն կնայվի դա։ Գնում ես իրանց տուն աղջկան ուզելու… ի՞նչ պիտի ասես աղջկա ծնողներին։

ԱՇԱԿԵՐՏ – Ի՞նչ պտի ասեմ, պտի ասեմ՝ աղջկան տվեք տանեմ զբաղվեմ, ես խեղճ ու կրակ, ոնց է՞ր, փուր ընդ ֆայր ժողովրդի զավակ եմ…

ՈՒՍՈՒՑԻՉ – Ստոպ, էդ չի անցնում ճապոնացիների մոտ, իրանք էլ Խիրո-սիմա ու Նագասակի են տեսել…

ԱՇԱԿԵՐՏ – Է հա, մենք էլ Լեւոն Տեր Պետրոսյան ենք տեսե, քանի՞ հատ Խիռոսիմա արժի դա…

ՈՒՍՈՒՑԻՉ – Լավ, հասկացանք։ Դու հայ ես, armenian, միշտ հիշի դա։ Դու քիչ ես… Այսինքն՝ մենք քիչ ենք, բայց քեզ հայ են ասում…

ԱՇԱԿԵՐՏ – Հա՞ որ… (ԴԱԴԱՐ) Իսկ եթե շատ ըլնեինք մեզ ի՞նչ կասեին…

ՈՒՍՈՒ -… Ըըը, ըգեյն վերի դիֆիքլ քուեշչն… Լավ… Մի խոսքով մտար էդ մարդկանց տուն։ Ու մտնելուց առաջ դու լավ գիտես, որ ուզում ես հալալ կաթնակեր, մոր ծիծ կերած աղջիկ։

ԱՇԱԿԵՐՏ – ճապոնացի աղջիկ…

ՈՒՍՈՒՑԻՉ – Հասկացանք… Դու պիտի ասես. ես ուզում ես հալալ կաթնակեր, մոր ծիծ կերած ճապոնացի աղջիկ։ Ուրեմն պիտի ասես, I want  the obsolutly eating milk japan girl the eaten parent breast.

ԱՇԱԿԵՐՏ – Ու վե՞րջ։ Տեղում կտա՞ն, թիչըր։

ՈՒՍՈՒՑԻՉ – Հա, բայց այ ըտեղ, վերջում պիտի անպայման ասես էն, որ պիտի չասեիր փոլիսին…

ԱՇԱԿԵՐՏ – Խեղճ ու կրակ ժողովուրդը՞…

ՈՒՍՈՒՑԻՉ – Էքզաքթլի, ու իրանք արդեն չեն կարա աղջկան չտան, որով-հետեւ դու բան ես՝ The son of poor and fire people…

ԱՇԱԿԵՐՏ – Խեղճ ու կրակ ժողովրդի զավակ…

ՈՒՍՈՒՑԻՉ – Իսկ աղջկա՞ն ինչ պիտ ասես, որ ուրախանա՞…

ԱՇԱԿԵՐՏ – Թե՞նկս…

ՈՒՍՈՒՑԻՉ – Չէ՝  այ լավ յու…

ԱՇԱԿԵՐՏ – Դե, ես թռա՛

ՈՒՍՈՒՑԻՉ – Չեղավ, դասը չենք պրծել…

ԱՇԱԿԵՐՏ – Բա էն աղջիկն ընդեղ սպասում ա.

ՈՒՍՈՒՑԻՉ – Չի սպասում, դու շեղվեցիր ու չասեցիր մյուս կարեւոր բառերի մասին, որ պիտի անպայման իմանա նոր Լոս Անջելոս եկած հայը։ Էսօր վերջին դասն ա, ուշադիր, կյանք ես մտնում։ You enter into a life.

ԱՇԱԿԵՐՏ – Հա…

ՈՒՍՈՒՑԻՉ – Հիշեցնում եմ, նոր Լոս Անջելոս եկած հայը պիտի անպայման իմանա հետեւյալ բառերը՝ Փլիս, թիքեթ, i need a money, բիլ, լոյեռ, ջեյլ, բեյլ, շիթ ու բայ…

ԱՇԱԿԵՐՏ – Փլիսը գիտենք։

ՈՒՍՈՒՑԻՉ – Թիքե՞թը որն ա…

ԱՇԱԿԵՐՏ – Թիքեթը էն ա, որ փլիսն ա տալիս։

ՈՒՍՈՒՑԻՉ – Բիլը՞

ԱՇԱԿԵՐՏ – Բիլը… Բիլը գալիս ա։

ՈՒՍՈՒՑԻՉ – Բիլը գալիս ա, բայց ի՞նչ ա բիլը…

ԱՇԱԿԵՐՏ – Բիլը… բիլն ա, էլի…

ՈՒՍՈՒՑԻՉ – Տան, էլեկտրականության, հեռախոսի, ջրի վարձը դա բիլն ա… Ու բիլի մասին ո՞ւմ մոտ պիտի շատ խոսաս։

ԱՇԱԿԵՐՏ – Ո՞ւմ մոտ պիտի շատ խոսամ։

ՈՒՍՈՒՑԻՉ – Հայաստանից հենց նոր էկած ծանոթ-բարեկամներիդ մոտ պիտի խոսաս, որ քեզնից փող չուզեն։

ԱՇԱԿԵՐՏ – ОК.

ՈՒՍՈՒՑԻՉ – Մյուս բառերը… Լոյեռ… Դա ո՞վ ա։

ԱՇԱԿԵՐՏ – Դա… բանն ա… էդ որ պտի միշտ ըլնի, որ ասենք բեյլը տա ջեյլից հանի…

ՈՒՍՈՒՑԻՉ – Այո, դատապաշտպանը, որ պիտի զալոգը զալոգը տա ա ու բան-տից հանի։ Դա ամենօրյա արարողություն ա հայաստանից Լոս Անջելոս ժամանած հայի համար։

ԱՇԱԿԵՐՏ – Շիթ։

ՈՒՍՈՒՑԻՉ – Ապրես։

ԱՇԱԿԵՐՏ – Բայց եթե չտա, թիչըր, ես կարա՞մ Prison break անեմ, չետվյորտի սեզոն…

ՈՒՄՈՒՑԻՉ – Էդ կինոյի մեջ ա, ստե մամադ կլացանեն։

ԱՇԱԿԵՐՏ – Մամա լացանելը ո՞նց ասեմ իրանց լեզվով…

ՈՒՍՈՒՑԻՉ – Ըըը… Your mother force to cry, OK?

ԱՇԱԿԵՐՏ – OK.

ՈՒՍՈՒՑԻՉ – Ուրեմն։ Ինչ որ հարցնեն պիտի էդ բառերն օգտագործես։ Փոր-ձում ենք, ուրեմն, դու արդեն 2  ամիս էկած հայն ես, ես՝ հենց նոր։ Բարեւ, Բադալ ջան…

ԱՇԱԿԵՐՏ – Բայց խի՞ Բադալ…

ՈՒՍՈՒՑԻՉ – Ըտենց անուններն են մոդա հիմա, հը, ո՞նց ես, Բադալ ջան…

ԱՇԱԿԵՐՏ – Ինչ ասեմ, Գերաս ջան, հեռախոսի բիլն ա էկե, չեմ իմանում ինչ անեմ, կկդրեն, cut կանեն, իրեք ամիս ա փողը չեմ մուծե։ Գեռաս…

ՈՒՍՈՒՑԻՉ – Բադալ… Բայց դու ընդամենկ էրկու ամիս ես ստեղ, Բադալ։

ԱՇԱԿԵՐՏ – Էհհ, Գերաս… Մի ասա… Շատ  շան սան ոֆ դը բիչ ժողովուրդ են սրանք։ Գերաս։ Լոյեռիս փողն էլ չեմ տվե էս ամիս…

ՈՒՍՈՒՑԻՉ – Բադալ, բա ե՞րբ ենք իրար հետ մի հատ… մի հատ… Մաքդո-նալդս գնալու, հը՞ Բադալ։

ԱՇԱԿԵՐՏ – Գերաս…

ՈՒՍՈՒՑԻՉ – Հա, Բադալ…

ԱՇԱԿԵՐՏ – Ի՞նչ պիտի ասեմ ստե, թիչըր։

ՈՒՍՈՒՑԻՉ – Կարաս ասես՝ Բայ, եթե շատ զզվացրեց՝ կարաս ասես՝ Գերաս, այ քիլ յու, ok?  Հետո, ասենք նստում ես ավտո ու վաթսունի վրա քշում ես էն ասով, որտեղ երեսունից ավել չի կարելի քշել։ Ու փոլիսը կանգնացնում ա մեքենան։ Ինչ պիտի ասես փլիսին։

ԱՇԱԿԵՐՏ – Այ լավ յու։

ՈՒՍՈՒՑԻՉ – Նո։

ԱՇԱԿԵՐՏ – Ես գիտեմ, էն որ չպիտի՛ ասեմ, բայց չգիտեմ, թե ինչ պիտի ասեմ։

ՈՒՍՈՒՑԻՉ – Մտածի։

ԱՇԱԿԵՐՏ – Կարամ ասեմ… ըըը… Ասեմ՝ վայֆս, կնիկս, էլի, հիվանդ ա, բայբիին էլ՝ էրեխին, փախցրել են, պտի հասցնեմ մորգ էլ մտնեմ, որ պապիս հանեմ դուրս, նոր էլ քոլ արին, ես էլ քոլ բաք արի՝ ասին տունդ ֆայռ ա, պաԺար, էլի։

ՈՒՍՈՒՑԻՉ – Չէ, ինքը թիքեթ կգրի… Ի՞նչ կարաս անես դու։ Դու հայն ես, ես փոլիսը, ըհը, խոսա…

ԱՇԱԿԵՐՏ – Էյ, փոլիս, ուայ դու քաթ բրեդ ֆրոմ մաուֆ մայ չիլդրս։ 

ՈՒՍՈՒՑԻՉ – What?

ԱՇԱԿԵՐՏ – Ուզում եմ ասեմ, խի՞ ես էրեխեքիս հացը բերներից կդրում։ Այ քիփ ֆայֆ չիլդրենս, 5 հատ էրեխա եմ պահում, ամիսն էլ 600 դոլար փող եմ աշխտում, յու ասք ուիթ յոր մաո՞ւֆ… 

ՈՒՍՈՒՑԻՉ – Այսինքն…

ԱՇԱԿԵՐՏ – …Յու ասք ուիթ յոր մաուֆ… Այսինքն՝ բեյնով ե՞ս եսում։ Վի, արմենիանս սաչ փորդս դո նոթ թոլկ վիթ մաուֆ… Մենք, հայերս, նման բաները բեյնով չենք ասում։

ՈՒՍՈՒՑԻՉ – Չեղավ, չեղավ, էդ բաները չեն անցնում, ինքը, մեկ ա՝ թիքեթը գրելու ա…

ԱՇԱԿԵՐՏ – Բա ես, ի՞նչ անեմ։

ՈՒՍՈՒՑԻՉ – Կարաս ասես՝ Օ մա՜յ գա.՜դ… Ջի՜զըզ… Ու վերջում, միակ բանը, որ դու կարաս անես, դա մեր հայկական, ազգային-ազատա-գրական ԹԱՐՍ ՆԱՅԵԼՆ ա, ջոգի՞ր, դու պիտի ընենց թարս նայես, որ էդ փոլիսը մի էրկու շաբաթ, գիշերները տեղից վեր թռնի վախից… ok?

ԱՇԱԿԵՐՏ – OK.

ՈՒՍՈՒՑԻՉ – Դե վերջ, մեր դասերը պրծան։

ԱՇԱԿԵՐՏ – Թենք յու, թիչըր, նաու՝ այ գո…

ՈՒՍՈՒՑԻՉ – Ստոպ, ի՞նչ այ գո, դու պիտի հիմա 2 ամսվա ուսման վարձը տաս։ Նաու։

ԱՇԱԿԵՐՏ – Այ դոնթ անդսթանդ, վաթ դու յու վոնթ, մէն…

ՈՒՍՈՒՑԻՉ – Չհասկացա, գիվ մայ մանի անդ գո, արա…

ԱՇԱԿԵՐՏ – What money, այ դոնթ անդսթանթ, յու ար քրեյզի՞, արա, վհաթ մանի… 

ՈՒՍՈՒՑԻՉ – Փողեր տու, արա…

ԱՇԱԿԵՐՏ – Fuck of, men!!! Ես կոտորած, երկրաշարշ, Սումգայիթ ու Լեւոն տեսած ժողովրդի զավակ եմ, վաթ դու յու վոնթ, շիթ… (ԳՆԱԼՈՎ ՍԿՍՈՒՄ Է ԳՈՌԳՈՌԱԼ) Այ հավը ը լոյեր, արա, խի՞ ես ինձ ջղայնացնում, այ հավ Արմենիան դրիմ, հայկական երազ, խի ե՞ս cut անում էդ երազը… Խեղճ ու կրակ ազգ ենք, մեր ուզածն ի՞նչ ա,  մենք դեզըր սամփլի թու լիվ… Մենակ մենակ աբրել ենք ուզում, ու ուզում ենք… ընդ ը լիթլ հագ հաուզ, փոքր, թույն տուն, ջոգի՞ր, մի հատ գռեյսֆուլ քար՝ մակարդակով մաշնա ու թրի-ֆոր միլիոնս բանկ ըքաունթ՝ մի երկու միլիոն փող… Ընենց որ՝ i need a money, shet up,  fuck yourselff ,  ok?

ՈՒՍՈՒՑԻՉ – ok…

ԱՇԱԿԵՐՏ – bye…