23 եւ 24 մարտի

Ստանիսլավսկու անգան ռուսական թատրոնում


ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ


գերժամանակակից տրագիկոմեդիա՝ մեր ներկայի եւ աացյալի ցավի, դավաճանության, հերոսության եւ հիմարության մասին


Հեղինակ եւ գլխավոր դերում՝ ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ («Խաթաբալադա», «Մեա կուլպա»)


Դերերում՝ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆ եւ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՅՐԱՊԵՏՈՎ


Ներկայացման տեւողությունը՝ 1 ժամ 35 րոպե


Անչափահասների մուտքն արգելվում է


Տոմսերի արժեքը 3000-7000 դրամ


Տոմսերը վաճառվում են Ռուսական թատրոնի տոմսարկղում


Զանգահարել 055 337343


Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱ ՄԱՐՏԻ 16-Ի ՀԱՄԱՐ «ՄԻՍՏԵՐԻԱ ՀԻՍՏԵՐԻԱ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՈՄՍ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ։

«ՄԻՍՏԵՐԻԱ ՀԻՍՏԵՐԻԱ» չկայացած ներկայացումը կխաղացվի այս տարվա ապրիլի 6-ին, ժամը 19։30-ին, Ստանիսլավսկու անվան թատրոնում։

Բոլոր տոմսերն ուժի մեջ են եւ ենթակա չեն որեւէ փոփոխությունների

Շնորհակալ ենք սպասելու համար

tՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՆՈՐ «ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ


-Թատերական շրջանի բացմանը ինչպե՞ս եք տրամադրված:

- Ինձ համար գոյություն չունի թատերական շրջանի բացում կամ փակում։ Ես բեմ եմ բարձրանում տարերայնորեն եւ ոչ մի տեսակի կապ եւ առնչություն չունեմ «թատերական աշխարհ» անվանվող բիոզանգվածի հետ։ Անցյալ տարին, ինչպես գիտեք, աղետալի էր դերասանների համար։ Մարտի կեսերից սկսած՝ ոչ մի թատրոն չկարողացավ գործել։ Մենք չեղարկեցինք անցյալ տարվա մարտի 16-ին ծրագրավորած «Միստերիա Հիստերիա» ներկայացումը ու ցավոք՝ այդպես էլ չկարողացանք խաղալ ամբողջ տարվա ընթացքում։ Բայց ներկայացման համար տոմս ունեցող հանդիսատեսը սպասում է այդ ներկայացմանը։ Մենք այն կարող էին խաղալ փետրվարին (այսինքն հիմա), բայց քանի որ հիմա պատրաստում ենք նոր պրեմիերա՝ կխաղանք ապրիլի 6-ին։ Այնպես որ, 2020-ի մարտի 16-ի «Միստերիա Հիստերիա»-ի տոմս պահպանող հանդիսատեսն այն կդիտի այս տարվա ապրիլի 6-ին։ Իսկ մինչ այդ, մարտի 23-ին եւ 24-ին կկայանա «Անմարդկային կատակերգություն» տրագիկոմեդիան


-Իսկ նոր, «Անմարդկային կատակերգություն» տրագիկոմեդիան ինչի՞ մասին է:


- «Ինչի մասին է» հարցն, իհարկե, ինձ գազազեցնում է, դրա համար էլ կպատասխանեմ՝ «Անմարդկային կատակերգություն» տրագիկոմեդիայի մասին կարելի է միայն հարցնել՝, թե ինչի մասին ՉԷ»։ Բնական է, որ այն ուղղակիորեն կապված է վերջին ամիսներին մեր երկրում տեղի ունեցած աղետի, ողբերգության, դավաճանության հետ, որտեղ հերոսը ցանկանում է պատմության մեջ մխրճվելով հասկանալ՝ ինչո՞ւ են միշտ նման բաներ լինում այս ազգի հետ։ Պիեսում կան թե ժամանակակից եւ այլանդակ եւ թե պատմական ու ոչ պակաս այլանդակ կերպարներ։ Անգամ կան հայ արվեստից դուրս եկած գործող անձինք՝ իր հիմար տատու ազդեցությունից խելռած Լոռեցի Սաքոն, ուրիշի փող հաշվող տխրահռչակ Պեպոն եւ այլն։ Բոլորը կան։ Ինչ վերաբերում է ներկայացման ժանրին, ասեմ, որ դա տրագիկոմեդիա է, որտեղ ողբերգությունը ներկայացվում է ոչ թե ողբերգական կամ հումորային ոճով, այլ երգիծանքի ամենակործան լեզվով։ Ընդ որում՝ երբեմն կոպիտ, 18+, անգամ 38+ բառապաշարով։ Սա ժամանակակաից թատրոն է, նոր թատրոն։ Ես զարմանում եմ, թե ինչեր են ներկայացնում մայրաքաղաքի մյուսս թատրոններն ու թատերախմբերը։ Գիտե՞ք ինչեր են ներկայացնում։ Ներկայացնում են նույն նեխած պեպոներն ու նման անախրոնիզմ, ինչպես նաեւ տափակագույն սթենդափներ, այիսնքն՝ հումոր։ Ես չեմ գտնում, որ հիմա հումորի պահ է։ Ինքս հումորիստ չեմ, մարդ ուրախացնող չեմ, ես սիրտ հովացնող չեմ եւ որպես ստեղծագործող մարդ ունեմ մի շատ կարեւոր սկզբունք՝ ԵՐԲԵՔ ՉՑՈՒՑԱԴՐԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԿՑԱՆԿԱՆԱՐ ՏԵՍՆԵԼ ԵՎ ԼՍԵԼ։ Ավելին. հանդիսատեսը պետք է ներկայացումը դիտի եւ չհավանի։ Այո, գոնե սկզբում պիտի չհավանի։ Չհավանի, որովհետեւ այն իր «սրտից չի»։ Որովհետեւ նա ինքն անում է այնպիսի բաներ, ինչ անում են տվյալ պիեսի բացասական կերպարները։ Դա է իմ թատրոնը։ Ձեզ ինչ է՞ թվում, «Խաթաբալադա»-ի կամ ««Մեա կուլպա»-ի պրեմիերաներին բոլորը դիտել եւ հավանե՞լ են։ Գիտե՞ք որքան մարդիկ էին ներկայացման կեսերից բարկանում եւ լքում դահլիճը։ Մարդիկ դժվար են տանում, երբ ասում ես, որ «Դավաճանը դո′ւ ես, ուրիշին չմեղադրես»։


-Ձեր կարծիքով, ո՞րն է անմարդկայինի Ձեր պատկերացումը:


- Անմարդկայինն ու այլանդակը, իմ կարծիքով, ոչ թե դաժանությունն է, մարդասպանությունը, խաբեությունն կամ դավաճանությունը, այլ այս նախադասությունը «Դե էդ հողերը 30 տարի առաջ էին տվել, իսկ մեր նախրապետը մեր զինվորին փրկել ա»։


-Խաղընկերներին ի՞նչ սկզբունքով եք ընտրել:


- Խաղընկերներին ընտրում եմ հետեւյալ սկզբունքով՝ լինի լավ, համեստ մարդ, զբաղված չլինի ուրիշ տափակ ներկայացումների մեջ, իրեն աստղի տեղ դրած չլինի ու ճանաչված, հին ու դախ դերասան չլինի։


-Ներկայացման ժամանակ խաղընկերների հետ տարաձայնություններ լինո՞ւմ են:


- Շատ են լինում եւ դա օգնում է, որովհետեւ եթե ինձ թողնես՝ 18+ ի փոխարեն ներկայացումը կդառնա 118+։ Նրանք ինձ սահմանների մեջ են պահում։


-Հետագայում  նոր ներկայացումներ պլանավորե՞լ եք:


- Առայժմ սա է՝ «Անմարդկային կատակերգություն» մարտի 23-ին եւ 24-ին, այնուհետ «Միստերիա Հիստերիա» ապրիլի 6-ին (2020-ի մարտի 16-ի տոմսերով), հետո, ապրիլի վերջերին կրկին ՝ «Անմարդկային կատակերգություն» եւ այդպես շարունակ։


- Տոմսերն արդեն վաճառվո՞ւմ են։


- Այո, տոմսեր կան Ստանիսլավկու անվան ռուսական թատրոնի տոմսարկղում, մարդիկ կարող են զանգահարել 055 33-73-43, պայմանավորվել, գնալ եւ վերցնել։