Մարտի 16-ի ներկայացումը

կկայանա կարանտինի

ավարտից մեկ շաբաթ հետո,

Ձեր տոմսերն ուժի մեջ են

ՄԻՇՏ

90-ԱԿԱՆՆԵՐԻ ՊԻՂԾ ԵՎ ԱՆԱՐԳ ՍՐԻԿԱՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՆԱԾ ԶՈՐՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ

(հատված «Ծովից Ծով Դատաստան» գրքից, որի շնորհանդեսը կկայանա շուտով, բացօթյա սրճարանում)

Կարդալուց առաջ խորհուրդ է տրվում դիտել այս տեսանյութը

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ

ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՆԱԾ ԶՈՐՔՆ՝ ԸՆԴԴԵՄ ՍԵՓԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

(1996 թվա­կա­նի պոռն­կոր­դութ­յուն, որն անհ­նար է մո­ռա­նալ)


­     Հա­յոց պատ­մութ­յուն, խնդրում եմ, որ այս պա­հը եւս մեկ ան­գամ ա­ռանձ­նաց­նես, փո­րագ­րես, սե­պագ­րես քո է­ջե­րում։

­     Դա այն էր, որ.

     Մեր կող­մից ընտր­ված մար­դիկ, ո­րոնք ա­զա­տութ­յան, ար­դա­րութ­յան եւ հա­վա­սա­րութ­յան շո′ւնչն էին ար­տա­հայ­տում՝ մարդ­կանց դեմ զորք հա­նե­ցին…

     Ու­րեմն։ 1996 թվա­կա­նի սեպ­տեմ­բերն էր, բայց այն ժա­մա­նակ ես այն­քան էլ չգի­տեի. սեպ­տեմ­բե՞րն է, օ­գոս­տո՞սն է, թե՞ հու­լի­սը, ո­րով­հե­տեւ ա­միս­նե­րով փակ­ված էի ­Մաշ­տո­ցի պո­ղո­տա­յում գտնվող վար­ձած մեկ­սեն­յա­կա­նո­ցում ու աշ­խա­տում էի «­Խա­թա­բա­լա­դա»-ի վրա։ ­Մեր մեջ ա­սած՝ այն­քան էլ չէի աշ­խա­տում, բզբզում էի։ Ա­սենք՝ օ­րը մեջ PowerBook-ը բա­ցում էի, ինչ-որ բան էի ա­վե­լաց­նում, ինչ-որ բան էի հա­նում։ ­Հե­տո դե­րա­սան­ներն էին գա­լիս, պրոդ­յու­սերն էր գա­լիս, բե­մադ­րիչն էր գա­լիս, ինչ-որ բա­ներ էինք խո­սում, հե­տո է­լի բըզ-բըզ, բըզ բըզ, այդ­պես։

­     Բայց կա­րե­ւո­րը դա չէր, կա­րե­ւորն այն էր, որ լույս կար, չնա­յած օր­վա մեջ եր­բեմն կտրում էին, բայց կար։ Ես էլ շատ չէի դուրս գա­լիս փո­ղո­ց, ո­րով­հե­տեւ ոչ փող ու­նեի, ոչ ցան­կութ­յուն եւ չգի­տեի, թե ինչ է կա­տար­վում հան­րութ­յուն կոչ­վող ոսկ­րագն­դի ներ­սե­րում։ ­Միայն գի­տեի, որ ոսկ­րա­գունդն էլ ոչ փող ու­նի, ոչ էլ փո­ղոց դուրս գա­լու ցան­կութ­յուն։

­     Բայց այդ օ­րը (հե­տո պարզ­վեց, որ սեպ­տեմ­բե­րի վեր­ջերն էին) դուրս ե­կա ու չգի­տեմ ին­չու եւ չգի­տեմ ոնց՝ ­Մաշ­տո­ցի պո­ղո­տա­յից հա­սա մին­չեւ ­Շախ­մա­տի տան մո­տեր­քը։

     Այ այս­տեղ ես նկա­տի, որ փո­ղո­ցում ան­հանգս­տութ­յուն կա։  ­Մե­քե­նա­ներ չկա­յին։ Ինչ-որ մար­դիկ էին վա­զում, ինչ-որ մար­դիկ էին նրանց վա­զաց­նում, մեն­թեր էին աջ ու ձախ գոռ­գո­ռում։

­     Ցան­կա­ցա փո­ղոցն անց­նել, բայց հենց այդ պա­հին թե­ւիցս քա­շե­ցին։ Չ­հասց­րե­ցի շուռ գալ՝ ինչ-որ մեկ ու­րիշն էլ մյուս թեիցս քա­շեց ու մեկն էլ ա­ռաջ հրեց։ Ոս­տի­կան կոչ­ված կեն­դա­նի­ներ էին, ո­րոնք ինձ հրե­լով տա­րան մին­չեւ ի­րենց ո­ւա­զիկ ան­վան­վող մեք­նա­յան­ման բա­նը եւ շպրտե­ցին ներ­սը։

     «Ա­րա, բայց խի՞»,- կհարց­ներ ցան­կա­ցած բա­նա­կան ա­րա­րած։

     - Ս­տեղ վեր ըն­գի, երբ պետք կը­լի՝ կա­սենք կե­թաս, ա­րա,- գռմռաց ոս­տի­կան­նե­րից մե­կը։

­     Մի խոս­քով՝ ու­ղիղ եր­կու ժամ մնա­ցի էդ մե­քե­նա­յում։ ­Շոգ էր, ծա­րավ էի։ ­Հե­տո դու­ռը բա­ցե­ցին, թե բա գնա։

­     Չեմ ու­զում եր­կա­րաց­նել, թե ինչ ե­ղավ հե­տո։

     Դ­րա­նից հե­տո ի­մա­ցա, որ մար­դիկ հար­ձակ­վել են Ազ­գա­յին ժո­ղո­վի շեն­քի վրա… Որ մարդ­կանց ծե­ծել են, հե­տո տան­կեր են հա­նել փո­ղոց։

­     Հա­ջորդ օ­րը տե­սա տան­կե­րը։ ­Տե­սա БТР-նե­րը։ ­Հե­տո լսե­ցի դրանց սպառ­նա­լիք­նե­րը՝ հա, ի՞նչ, ե­թե հար­յուր հա­զար էլ լի­նեիք՝ ձեզ իշ­խա­նութ­յուն տվող չկար։

     Բոզի թուլեքը տանկեր էին հանել ժորովրդի վրա։ Պոռնիկի արգանդաց թռած խրտվիլակները պատրաստ էին կոտորել բնակչությանը՝ իշխանության մնալու համար։

­     Ջա­հել էի, դեռ շատ բա­ներ չէի հաս­կա­նում ու չէի հաս­կա­նում՝ ին­չի՞, հը՞։ Ախր դուք, այ … տ­ղերք, էդ­պես 88-ին մի­տինգ­ներ էիք անց­կաց­նում, մարդ­կանց հու­սադ­րում, ու­րա­խաց­նում… ­Հե­տո ին­չի՞ նման բան ա­րե­ցիք, ա­րա։ Էդ ի՞նչ էր ձեր ա­րա­ծը։ Էլ չեմ էլ ու­զում հի­շել էդ սո­վի ու ցրտի մա­սին։ ­Չէի էլ ու­զում հի­շել աղ­քա­տութ­յան ու հի­վան­դութ­յուն­նե­րի մա­սին։ ­Բայց հի­մա, էդ զոր­քերն ու տան­կե­րը հա­նե՞լն ինչ էր, հը՞։ Ախր էս մար­դիկ էին ձեզ ու­սե­րի վրա բե­րել-նստաց­րել ձեր տե­ղե­րում, որ լավ լի­նի… ­Բա հի­մա է­ս ին­չե՞ր եք ա­նում դուք, ա­րաա… Այ…

     Մ­տա­ծե­ցի, մտա­ծե­ցի ու այդ օ­րը ես վերջ­նա­կա­նա­պես զզվե­ցի այդ սրի­կա­նե­րից։ ­Բո­լո­րից։ ­Նո­յեմ­բերն էր։ ­Դուրս ե­կա, մի քսան րո­պե շրջե­ցի, ե­կա տուն, փակ­վե­ցի, միաց­րե­ցի հին PowerBook-ը ու ձոն գրե­ցի դրանց մա­սին։


ՁՈՆ 90-ԱԿԱՆՆԵՐԻ ... ՏՂԱՆԵՐԻՆ


Ի՞նչ ենք հի­մա մենք պա­հան­ջում, ի՞նչ ենք ու­զում եւ ու­մից…

Ոհ­մակ­նե­րի՞ց, որ այս­քան թարս դուրս են հոր­դա­ցել հու­նից,

Թե­րի­նե­րի՞ց այդ ա­նար­յուն, որ դեմք չու­նեն ու լե­զու,

Ո՞նց թո­ղե­ցինք, որ վա­րակն այս հան­կարծ տա­րած­վեց մեզ­նում։


Սար­սափն էն է, որ բո­լո­րով կան­չե­ցինք «ան­կա­խութ­յուն»…

Բայց վեր ե­լան սեւ մի­ջատ­ներ, որոնք ու­նեին լոր­ձոտ թույն,

Էս ի՞նչ ստո­րին խավ են սրանք, էս ո՞ր թո­կից են քանդ­վել,

­Սա­ղին կե­րան վեց տար­վա մեջ…  Ո՞նց ենք սրանց մեջ բանտ­վել։


Աղբ թա­փե­ցին մեր հա­ցի մեջ, կեղ­տո­տե­ցին մոտ-հե­ռուն,

­Դա­տար­կե­ցին եր­կիրն ամ­բողջ, կո­տո­րե­ցին մի սե­րունդ…

­Մարդ­կանց լույսն ու հա­ցը տա­րան… Ին­չի՞ վրա նա հեն­վեր…

Է′դ է թուր­քը, է′դ է միայն… էլ ի՞նչ ­Թա­լեաթ ու Էն­վեր։


Դ­րանց տես­քը, դեմ­քը, վի­զը… ­Յուղ ու թույ­նը փո­րի մեջ,

­Մե­կը սա­րի քրջոտ չո­բան, կյան­քում չե­լած գե­ղա­մեջ…

­Մե­կը ջեբ­կիր, մե­կը գցող, մեկն իր քրոջ սու­տին­յոր,

­Մե­կը ու­ռած, մե­կը պու­ճուր, մե­կը թթված, մե­կը քոռ։


­Միջ­նա­դար­յան ֆեո­դալ­նե­րի ա­նա­գո­րույն մաս­նիկ­ներ…

Գլ­խում հան­ցանք, սրտում վա­րակ… պոռն­կութ­յան կլա­սիկ­ներ,

­Մի աջք նե­տեք ձեր կեր­պա­րին, էս ու­մի՞ց եք հա­նում մուռ,

Ձեր խոր­դու­բորդ կա­նանց նա­յեք, ձեր թու­լե­քին ծու­ռու­մուռ։


Աղ­բա­մա­նից ե­լաք գա­հին՝ ոնց գի­շեր­վա ան­գույն չարք,

Աչք­նե­րը ծակ, ցնցո­տու մեջ… ­Բիրտ, ըն­չա­քաղց դա­սա­կարգ,

Ա­ռա­ջա­ցաք ու ցկնվե­ցիք աղ­բա­նո­ցի ցե­խե­րին

Ո՞նց սո­ղա­ցիք դուք ճիճ­վի պես, ո՞նց դա­ռաք գլուխ մե­խե­րի։


Էդ­պես դեռ շատ թրեւ կգաք, մին­չեւ չընկ­նեք դուք թա­կարդ…

­Մի պա­տի տակ կկտրոր­վեք։ ­Մա­հը ո­չինչ, կյանքն է բարդ…

­Կեսդ՝ չար­չի, կու­սակ­ցա­կան, ապ­րան­քի, փո­ղի գե­րի,

­Կեսդ մարդ­կանց կա­տա­ղաց­նող՝ ռին­գե­րում մի­տինգ­նե­րի։


«­Հա­ցի տա­լոն, նավթ, ֆու­ջի­կա ու միշտ ցա­մաք ջրի բաք»,

Ա­րա, է­կաք, կո­տո­րե­ցիք, ու ստորների պես փա­խաք

­Մի­լիո­նա­վոր հա­յի կյան­քեր՝ թուր­քը խլեց որ­պես ջարդ,

­Բայց այ, սրանց խա­ղաղ կյան­քից՝ ե­րեք մի­լիոն խեղ­ված մարդ։


…­Ձեր ա­րա­ծը դեռ շատ եր­կար ժո­ղո­վուր­դը կհի­շի,

Ու կա­նիծ­վի ձեր սե­րուն­դը, որ կե­րավ հացն ու­րի­շի…

­Մեկդ ե­ղա՞վ, որն էս մարդ­կանց ար­յուն-հա­ցով չսնվի…

­Բա «հի­նա­վուրց, կիրթ ազ­գի» մեջ՝ էս­քան էլ ստոր մարդ  ծնվի՞…


Ու կգրեն հատ-հատ, մեծ-մեծ՝ դա­սագր­քում պատ­մութ­յան,

«­Դա­րա­վեր­ջին հա­յը հաղ­թեց հա­նուն իր ան­կա­խութ­յան,

Բայց շատ կեղ­տոտ մի խավ ե­լավ ու զոռ տվեց իր բազ­կին՝

Վեց տար­վա մեջ քան­դեց, փշրեց, նվաս­տաց­րեց էդ ազ­գին»։


­Կա­վե­լաց­նի ­Պատ­մութ­յու­նը «­Հայտն­վե­ցին 20 գեղ­ցի»

Ու ա­սա­ցին՝ «­Մենք ե­կել ենք… Ե­կանք, տե­սանք, քան­դե­ցինք»,

­Լույ­սը տա­րան, սո­վը տվին, եւ ո՞վ է դա հեր­քե­լու,

­Լույս տա­նո­ղի սե­րունդ­նե­րը միշտ ար­յուն են թքե­լու։


     ­Սա էին։

     ­Նախ­կին­նե­րը։